Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Մեր այն քաղաքացիները, ովքեր հիմնարկներում գրանցված չեն, բայց մարզերից ամեն օր գալիս են Երևան աշխատելու, մեր կառավարությանը կոչ եմ անում այդ մարդկանց արագ նույնականացնել, որպեսզի այդ մարդկանց արագ օգնություն տանք, որովհետև մարդը մեկ շաբաթ առանց հացի չի կարող յոլա գնալ: Հրատապ կոչ եմ անում կառավարությանը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: