Չեխիան փոփոխել է երկրների ցանկը, որոնք նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով այցելությունների համար խորհուրդ չեն տրվում երկրի քաղաքացիներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գաբրիելա Շտեպանիովային։
Մասնավորապես, ցուցակից հանվել են Չինաստանն ու Հարավային Կորեան, նշել է ԱՆ ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ, ցուցակում ավելացվել են ԱՄՆ-ը, Իսրայելը, Կանադան, Մալայզիան, Ավստրալիան և Պորտուգալիան։
Բացի նշված երկրներից, ցանկում ևս 13 երկիր կա, որոնցում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը գերազանցում են Չեխիայում հաստատված դեպքերի թվին, նշել է Շտեպանիովան։