Ֆրանսիայի արտգործնախարարությունը անհանգստություն է հայտնել ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների նոր փորձարկումների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Նշվում է, որ փորձարկումները տեղի են ունեցել մարտի 21-ին։
Գերատեսչությունում նշել են , որ փորձարկումները վիժեցնում են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև դիմել է Հյուսիսային Կորեային՝ կոչ անելով «լիովին ոչնչացնել զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերը»։