Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Դատական նիստերը հեռահար անցկացնելու համար կողմերի համաձայնությունը պարտադիր է. տեսականում խնդիրներ պետք է որ չառաջանան

Դատական նիստերը այսուհետ ևս կլինեն տեսահաղորդակցության միջոցով։ Դրանց մեկնարկը կտրվի առաջիկա օրերին։ Այդ մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանում դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակում շատ լավ լուծում է գտնվել, սակայն դա պարտադիր սկզբունքով չի, այլ կողմի համաձայնությամբ է որոշվում՝ դատական նիստը հեռահար կազմակերպել, թե ոչ։ «Այսինքն՝ կողմը պետք է դիմումով տեղյակ պահի և ասի՝ ցանկանում է, համաձայն է, որ նիստը հեռահար լինի, թե ոչ։ Կողմը եթե համաձայն չի, կարող է ասել, որ ուզում է, որ նիստը լինի առերես։ Կողմի համաձայնությանը պարտադիր է, դա դատարանի հայեցողությամբ չէ։ Արդյունքի իմաստով էլ, կարծում եմ, խնդիր չի առաջանա, շատ նորմալ, ճիշտ որոշում է կայացվել ստեղծված իրավիճակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիրունյանը՝ ընդգծելով, որ խնդիրը հատկապես սուր է Վարչական դատարանում։ «Այդ դատավորները մեղք են, նրանք օրվա մեջ գրեթե դուրս չեն գալիս 10 քմ դահլիճներից ու շփվում են հազարավոր մարդկանց հետ։ Վարչական դատարանում լիքը մարդ առանց փաստաբան է և իրենց ամբողջ ընտանիքով գալիս են նիստին մի տուգանքի ակտի համար։ Այնպես որ, իսկապես խնդիր կար, որը գուցե այս կերպ լուծվեր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է դատական նիստերը հետաձգելուն, ապա փաստաբանը կարծում է, որ դա լուծում չէ, քանի որ առանց այդ էլ դատարանները ծանրաբեռնված են, ու եթե մոտ մեկ ամիս էլ նիստեր չկայանան, ապա բարդ իրավիճակ կստեղծվի։ «Հատկապես քաղգործերով դատարանները խեղդված են, այնպես որ, նիստերը հեռահար կազմակերպելը իսկապես լուծում է»,- եզրափակեց Սիրունյանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանի խոսքերով՝ օրենքով նախատեսված է քաղաքացիաիրավական գործերով հեռահար նիստերի անցկացումը, բայց այլ խնդիր է, թե դատարանները նման տեխնիկական հնարավորություն ունեն, թե ոչ։

Բացի դատարաններից, նաև կողմերը։ «Եթե տեխնիկական հնարավորությունները լինեն ամբողջությամբ, ապա սկզբունքորեն դա կարող է համարվել դատական նիստ։ Չեմ ասում կատարյալ, բայց նիստը կայացած կարելի է համարել։ Բայց դե նման փորձ չկա, և միայն փորձարկումից հետո կարող ենք գնահատել դրա արդյունավետությունը»,- ասաց Դավթյանը։

Անդրադառնալով հնարավոր խնդիրներին, փաստաբանը նշեց, որ այո, հնարավոր է լինեն դատական նիստեր, որոնք հնարավոր չեն լինի, կամ լիարժեք չեն լինի հեռահար եղանակով։ «Հարցեր կան, որոնք, օրինակ, կախված են մարդու էությունից, մարդու վերաբերմունքից։ Նման մանր հարցեր կան, որոնք տեսակապի դեպքում ամբողջապես ապահովելը դժվար կլինի։ Բայց որ տեսականորեն հնարավոր է հեռահար դատական նիստը, դա միանշանակ է»,- եզրափակեց Դավթյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում