Իտալիայում COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսից մեկ օրում զոհվածների թիվը հասել է 743 մարդու: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այսպիսով, երկրում համաճարակի ժամանակ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 6820:
Իտալիայի քաղպաշտպանության ղեկավար Անգելո Բորելին ասել է, որ հիվանդությունից բուժվել է 894 մարդ: Այսպիսով, բուժված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 8326-ի:
Նա նշել է, որ օրական գրանցվում է վարակի 3,6 հազար դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 54 հազար մարդ: