Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1,427-ով՝ հասնելով 8077-ի՝ գրում է երկրի առողջապահության նախարարությունը:
Օրվա ընթացքում 87 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, երկրում կա 422 զոհ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: