Լուրեր
Լսվում են թշնամական ձայներ…. Արտակարգ դրության ռեժիմում ԶԼՄ-ներն ունեն մտահոգություններ ու դժգոհություններ

Պարետատան հերթական նիստում որոշում կայացվեց՝ այսօրվանից խստանում են արտակարգ դրության պայմանները: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա մեր կյանքում նոր երևույթ է. «Ինչ-որ առումով կարելի է համեմատություն անցկացնել 88թ. պարետային ժամի հետ, թեև այն ժամանակ կոնկրետ ժամերին էր արգելվում տեղաշարժվել՝ առանց անցաթղթի: Այս պահին դեռ պարզ չէ, թե, օրինակ, լրագրողական աշխատանքով զբաղվողը արդյոք բավարար հիմնավորում կունենա ոստիկանների առջև, որպեսզի իրեն թույլ տան տեղափոխվել: Արդյո՞ք պարետատան կողմից անցաթղթեր են հատկացվելու լրագրողներին: Կամ եթե լրատվամիջոցը հրավիրել է հարցազրույցի, արդյո՞ք դա բավարար հիմք է, որ թույլ տան որևէ տեղից հասնել խմբագրություն: Այս հարցերը դեռևս պարզաբանման կարիք ունեն: Ակնհայտ է, որ լրատվամիջոցները պետք է մտածեն համացանցը հնարավորինս լայն օգտագործելու մասին:

Երևանի մամուլի ակումբի նախագահի դիտարկմամբ՝ այս խստացումը պայմանավորված է նրանով, որ այլևս սահմանափակ թվով չեն վարակի աղբյուրները, որ հնարավոր լիներ վարակի տարածումը վերահսկել. «Սա նաև հանրային մշակույթից էր կախված, եղած մարտահրավերները լուրջ ընդունելուց… Կարծում եմ՝ վարչապետի այսօրվա խոսքը շատ համոզիչ էր և օգտակար: Այս պայմաններում կարևոր է, որ իշխանությունը վստահություն է վայելում բնակչության մեծամասնության կողմից»:

«Արտակարգ դրության ռեժիմում ԶԼՄ-ներն ունեն մտահոգություններ և դժգոհություն»,- ընդգծեց Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով սահմանափակումներին: -Պաշտոնական տեղեկություններ հրապարակելու համար մեր շատ գործընկերներ հրավիրում են պաշտոնատար անձանց, բայց նրանք հաճախ չեն գալիս, և լրագրողներն ստիպված փորձում են գտնել այլ տեղեկություն: Ես նկատեցի ևս մեկ բան՝ լսվում են թշնամական ձայներ: Կարծում եմ այդ մարտավարությունն ակնկալելի էր, որ վարչապետի խոսքից հետո կփորձեն լայվերով միանգամայն այլ տրամադրություններ առաջացնել: Բայց մեծամասնության համար այդ քննադատությունները համոզիչ չէին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *