ՌԴ Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում վիրաբույժները հնգամյա աղջկա մարսողական համակարգից հեռացրել են մեկ մետր երկարությամբ մազե կծիկ: Այս մասին հայտնում է Kazanfirst-ը:
Հիվանդը հոսպիտալացվել է որովայնի ցավի, սրտխառնոցի և փսխման բողոքներով: Բժիշկները զննել են երեխային և ստամոքսում, տասներկումատնյա աղիում հայտնաբերել մազե կծիկ։
Աղջկան շտապ վիրահատել են, որի ընթացքում բժիշկները հեռացրել են կծիկը, որը կոչվում է նաև տրիխոբեզոար: Այն կշռել է մոտ 300 գրամ, երկարությունը`գրեթե մեկ մետր:
Վիրահատությունից հետո հիվանդը լավ է զգում և պատրաստվում է դուրսգրման: