Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Կորոնավիրուսը լուրջ սպառնալիք է, նաև վնասաբեր է. պետք է պատրաստվենք կորոնավիրուսից հետո եկող աշխարհին

Արտակարգ դրության պայմաններն այսօրվանից խստացվում են: Այսօր պարետատան հերթական նիստում հաստատվել է որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ: Առաջիկա յոթ օրերին կաշխատեն միայն առաջնային անհրաժեշտության ծառայությունները, խանութները, դեղատները: Ինչո՞վ է բացատրվում ավելի խիստ ռեժիմի անցնելու անհրաժեշտությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Իրավիճակը պետք է հնարավորինս կառավարելի պահել, որպեսզի բոլոր մարտահրավերներին հնարավոր լինի օպերատիվ արձագանքել և այս պայմաններում, երբ վարակը տարածվում է, բնականաբար պետք է ձեռնարկվեն հնարավորինս խիստ միջոցառումներ»,- նշեց Հակոբ Բադալյանը:

Տիգրան Ուրիխանյանը կարևորեց ոչ միայն վարակակիրների թվի աճի տեմպը, այլ նաև վարակի տարածման աշխարհագրությունը. «Նախկինում ռեսուրսներն օգտագործվում էին հայտնի երկու օջախները զսպելու համար, և դա հաջողվում էր, իսկ հիմա քանի որ նոր օջախներ են առաջացել՝ կապված արտադրամասերի հետ, ռիսկ կա, որ հնարավոր չի լինի նույն մեթոդոլոգիայով մեկուսացում իրականացնել, և այժմ կայացվել է իրավիճակին համապատասխան ճիշտ որոշում, որպեսզի քիչ տեղաշարժ լինի հանրապետության ներսում և հնարավորինս կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը… Վտանգն այն է, որ անորոշության մեջ ենք, և վարակակիր անձը կարող է ախտանշաններ չունենալ… Եվ դա դրդել է այնպիսի գործողությունների, որ հնարավորինս սահմանափակվեն շփումները և վարակի տարածումը կառավարելի լինի»:

Ազատ Արշակյանի խոսքով՝ չպետք է խուճապի մատնվել, բայց մի քիչ անհանգիստ լինելը օգուտ է:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական վտանգ է, այլ նաև աշխարհաքաղաքական գործիք է և հեռանկարային հետևանքներ է թողնելու: Ուրիխանյանը հավելեց, որ կորոնավիրուսը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, և կան լուրջ ռիսկեր. «Այս վարակն իր կանոններն է թելադրում ամբողջ աշխարհին»:

Քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր է, նաև վնասաբեր է. «Պետք է պատրաստվենք կորոնավիրուսից հետո եկող աշխարհին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում