ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կոչ է արել G20 երկրներին վերացնել բոլոր պետությունների նկատմամբ գործող պատժամիջոցները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին ասված է G20-ի առաջնորդներին ուղղված նրա նամակում, հայտնում է Reuters-ը:
«Դա անհրաժեշտ է սննդի, բժշկական պարագաների հասանելիությունն ապահովելու համար: Եկել է համերաշխության, այլ ոչ թե մեկուսացման ժամանակը», – նշել է նա: Գուտերեշը նաև կոչ է արել երկրներին ավելի շատ ռեսուրս ներդնել համաճարակի դեմ պայքարում:
«Մենք պետք է «պատերազմական ժամանակների» պլան մշակենք՝ հումանիտար ճգնաժամի պայմաններում», – ասել է Գուտերեշը G20-ի ղեկավարներին ուղղված նամակում: