Չիլիի մայրաքաղաքում ոստիկանության ծառայողները բռնել են պարետային ժամի արտասովոր «կարգազանցին»: Այս մասին հաղորդել է 24 Horas- ը:
Սանտյագոյի փողոցներից մեկում վաղ առավոտյան զբոսնել է մի պումա։ Կենդանուն տեսել են Պրովիդենսիայի հայտնի զբոսաշրջային տարածքում:
Կենդանուն բռնել են երեք ժամ անց: Այս պահին կենդանին, որը, պարզվել է, որ 35 կգ քաշ ունեցող արու է, հետազոտվում է անասնաբույժների կողմից: