Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է կորոնավիրուսի պատճառով երեք շաբաթով երկրի սահմանները փակելու մասին՝ գրում է RIA Novosti- ն:
«Հնդկաստանը փրկելու համար յուրաքանչյուր քաղաքացու արգելվելու է տնից դուրս գալ՝ մարտի 25-ի գիշերը ժամը 12։00-ից սկսած: Յուրաքանչյուր գյուղ և թաղամաս խիստ շրջափակման մեջ է», – ասել է Մոդին:
Հնդկաստանում 476 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 10 մարդ մահացել է: