«Կորոնավիրուսը օր օրի իր հնարավորությունների բացահայտումն է անում։ Այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան է տևելու այս ամենը, որովհետև օդակաթիլային վարակի հետ գործ ունենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում իրականացվում են ամենախիստ միջոցառումները․ «Կարելի է ասել, որ մենք ընդամենը դանդաղեցնում ենք ընթացքը, բայց ընթացքը կանգնեցնել օդակաթիլային վարակի, դեպքում, հնարավոր չէ»,-ասաց նա։ Նրա դիտարկմամբ՝ եթե աշխարհը մի պահ արձանագրի, որ այլևս չի կարող վերահսկել կորոնավիրուսի տարածումը, միանգամից աշխարհը կհրաժարվի դրա դեմն առնելուց, կոնկրետ խոցելի խմբերի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու ճանապարհով կգնա։