Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ՊԲ շտաբում մարտի 24-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման մեկնարկին, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Այնուհետև բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող օպերատիվ իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել հայկական երկու պետությունների անվտանգությանն ու պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումներին: