«Պետք է ասեմ, որ այն, ինչ հիմա անում է Հայաստանի կառավարությունը, համահունչ է և համապատասխանում է բոլոր նորմատիվներին ու փաստաթղթերին, որ պետք է իրականացվեր։ Տեսնում ենք, որ իրոք իրավիճակին համահունչ իրականացվում են համապատասխան ճիշտ, օպերատիվ և, ամենակարևորը, որակյալ և անվտանգ քայլեր։
Այդ իսկ պատճառով, եթե հաշվի ենք առնում նաև այն, որ հիմա հայտարարված է արտակարգ իրավիճակ, իմ՝ որպես մասնագետի կարծիք, քայլերը գնահատում եմ դրականին մոտ։ Իհարկե, մենք նույնպես պետք է հասկանանք, որ ոչ բոլոր քայլերն են լինում անթերի։ Կան թերություններ, բայց այս պահին ամեն ինչ արվում է պարզ, մատչելի և ազգաբնակչության համար արդար, և համապատասխանում է գործող նորմատիվներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։