Լուրեր
Այսօր մեր խրամատը մեր տունն է. եկեք մնանք տանը և փրկենք կյանքեր. Հայկ Կոնջորյան
  • 18:53
  • 2020-03-24
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր խոսքը ուղղեց այն քաղաքացիներին, ովքեր կարող են մնալ տանը, բայց չեն մնում` ամենատարբեր պատճառներով:

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքում գտնվում է այն սահմանային իրավիճակում, երբ պետք է ինչ-որ հարցում ինչ-որ զոհողություն անի, զոհողություն, որն ավելի մեծ առաքելության համար է, քան հենց ինքը: Այս պանդեմիան մեզ համար սահմանային իրավիճակ է, երբ մենք պետք է կատարենք այս կամ այն զոհողությունը, որպեսզի փրկենք կյանքեր: Այսօր կյանքեր փրկելու համար պետք է ընդամենը մնալ տանը, այսօրվա հերոսությունը ընդամենը տանը մնալն է: Այսօր մեր խրամատը մեր տունն է. եկեք մնանք տանը և փրկենք կյանքեր»,- հայտարարեց նա:

Պատգամավորն ընդգծեց` բժիշկները զոհում են իրենց ժամանակը, իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնելու բերկրանքը, որպեսզի մենք մնանք տանը և դուրս գանք այս իրավիճակից:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *