Այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ թափառող շներին:
«Բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ թափառող շները լուրջ վտանգ են ներկայացնում: Կարանտինի այս օրերին շների ոհմակների առկայությունը ավելի է շատացել, և շատացել են նաև մարդկանց` հատկապես երեխաների վրա հարձակման դեպքերը»,- նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: