«Այս պահի դրությամբ ամբողջ երկիրն է խնդիրների առջև կանգնել, և խորհրդարանը բացառություն չպետք է լինի։ Այս պահի դրությամբ մենք պետք է անենք այն, ինչն անհրաժեշտ է կասեցնելու վարակի հետագա զարգացման ընթացքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Պատգամավորի կարծիքով՝ արտակարգ դրությունն իր ազդեցությունը կունենա վիրուսի հետագա տարածման վրա, դեպքերի քանակը օրեցօր կսկսի նվազել։