Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Սուտ է, թե ես իմ աշխատակազմին ուղղորդում եմ աշխատել Մասիս Մայիլյանի օգտին. նախարարը պարզաբանում է՝ երբ Արցախում կհայտարարվի արտակարգ դրություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։

– Պարոն նախարար, օրերս մեզ հետ զրույցում քաղաքագետ Վ. Աթանեսյանը Ձեզ մեղադրել էր նախարարության աշխատակազմին ուղղորդելու և, մասնավորապես, թեկնածուներից Մասիս Մայիլյանի օգտին աշխատելու մեջ։ Ինչքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

– Այդ տեղեկությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Ամբողջությամբ սուտ է այն, թե ես ուղղորդում եմ իմ աշխատակազմին։ Նույն աշխատակազմի ղեկավարը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, տարբեր աշխատակիցներ տարբեր կուսակցությունների անդամներ են։ Արդեն 6-7 տարի է՝ այս պաշտոնն եմ զբաղեցնում, եղել են շատ ընտրություններ, հանրաքվեներ, բայց երբեք չի եղել այնպես, որ ես ասեմ՝ այս թեկնածուին ընտրեք, այս մեկը լավն է, այսպես կամ այնպես քվեարկեք։ Նման բան երբեք չի եղել, դրանում կարող եք համոզվել՝ զրուցելով աշխատակիցների հետ։ 115 աշխատող ունենք, ոչ ոքի առջև երբեք նման խնդիր չեմ դրել։

– Նշվում է նաև, որ անօրինական կուսակցության գրանցում է եղել, խոսքը Արցախի հեղափոխական կուսակցության մասին է, որն այս օրերին ակտիվ բողոքի ակցիաներ է անցկացնում։ Կուսակցությունն ունե՞ր բավարար թվով անդամներ և տարածքային գրասենյակներ։

– Կարող եք ծանոթանալ թղթերին, բոլոր փաստաթղթերը ներկայացված են։ Նախընտրական շրջանում կա գրանցված 27 կուսակցություն, վերջին 7-8 ամսվա ընթացքում՝ ընտրությունների հետ կապված, քանակն ավելացել է։ Ամբողջությամբ սուտ տեղեկություն է, աշխատակազմի ղեկավարը տեղում բոլոր փաստաթղթերին ծանոթացել է, օրենքի պահանջներն ամբողջությամբ կատարված են եղել, կուսակցությունն էլ ռեգիստրում գրանցվել է։ Հիմա եթե այդ կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում, ինչ-որ կարծիքներ հնչեցնում՝ եթե դրանք հակասահմանադրական են, պետք է պատասխանատվության կանչվի, եթե նման հիմքեր կան։ Բայց եթե բոլոր փաստաթղթերը համապատասխանում են, ինչպե՞ս չգրանցեք։

– Պարոն նախարար, Արցախում ե՞րբ կարող է արտակարգ դրություն հայտարարվել, որի հետևանքով նաև ընտրությունները կհետաձգվեն։ Արդյոք միայն պատերազմական վտանգի՞ դեպքում։

– Դա անգրագիտություն է։ Սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ ընտրությունները չեն անցկացվում։ Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ունի իր առանձնահատկությունները, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից։ Կա արտակարգ դրություն և արտակարգ իրավիճակ, դրանք իրարից տարբերվում են։ Արտակարգ իրավիճակը 133-րդ հոդվածն է, իսկ 132-ը՝ արտակարգ դրությունը։ Արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի կարելի կազմակերպել։

– Փաստորեն, եթե Արցախում հայտարարվի արտակարգ դրություն, ընտրություններ չեն անցկացվելու։

– Այո։ Կրկնում եմ՝ կա արտակարգ իրավիճակ և արտակարգ դրություն։ Արտակարգ իրավիճակը տարերային բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետներ են, իսկ արտակարգ դրությունը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը։ Օրինակ՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է վերջում բերել սահմանադրական կարգին սպառնացող վտանգի, բայց կան տարբերություններ։ Արտակարգ իրավիճակում ընտրություններ, հանրաքվե կարելի է անել, իսկ արտակարգ դրության պայմաններում՝ միանշանակ արգելվում է։

– Դուք այսօր տեսնո՞ւմ եք Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր։

Այսօր՝ ոչ։ Արցախում կա ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով։ Մեր ընտանիքում կան բժիշկներ, ես ամեն օր հարցնում եմ՝ հիվանդանոցում կա՞ն նման դեպքեր։ Եվ պատասխանն այն է, որ չկան, սեզոնային թոքաբորբ և նման բաներ են, բայց կորոնավիրուս չկա։ Եթե վիրուսի տարածում լինի՝ կարող է արտակարգ դրության անհրաժեշտություն լինի, բայց մինչ այդ էլ մենք արտակարգ իրավիճակի կարգավիճակ ունենք, որը, կրկնում եմ, հնարավորություն է տալիս տեխնածին ու բնական աղետների դեպքում նման կարգավիճակ սահմանել։ Բացի դրանից՝ հանրապետության նախագահի հրամանագրով է արտակարգ իրավիճակ սահմանվում, իսկ արտակարգ դրությունը՝ ինչպես և Հայաստանում է, Ազգային ժողովն է օրենքի ուժով նիստ հրավիրում ու հայտարարում։

Այս պահի դրությամբ նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են, թեկուզ շարժը հարյուր տոկոսով դադարեցված չէ, բայց որ գաք Արցախ, կտեսնեք, որ մարդկանց քանակը քիչ է, տրանսպորտի շարժն է քիչ։ Օրինակ՝ մեր նախարարությունում, նախքան այս վիճակն էլ, ամեն բաժնից մեկ աշխատող է գալիս։ Պարտադիր չէ, որ 3-4 հոգի գան նստեն բաժնում։ Կարծես թե կանխարգելիչ աշխատանքներն իր արդյունքը տալիս են։ Փառք Աստծո, քանի անգամ թեստավորման անալիզներ ուղարկեցին՝ բացասական էր պատասխանը։ Ուզում եմ վստահեցնել, որ առանց արտակարգ իրավիճակի կամ արտակարգ դրության հայտարարման՝ կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում