Իսպանիայում մոտ 5,4 հազար բժիշկ վարակվել է COVID-19 կորոնվիրուսով։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության կանխարգելման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սայմոնը։
«Ակնհայտ է, որ մենք անհանգստացած ենք առողջապահական համակարգում տիրող իրավիճակից․ այն բարդ է, տուժել են բժշկական անձնակազմի 5400 ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ բաշխումը նույնը չէ Իսպանիայի բոլոր հիվանդանոցներում: Որոշ հիվանդանոցներում տուժածների թիվը ավելի մեծ է, քան մյուսներում, և համակարգի վրա ճնշումը տարբեր է ամբողջ տարածքում»,- ասել է Սայմոնը առցանց մամուլի ասուլիսում: