Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 495-ի: Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից:
Մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 14 մարզում գրանցվել է կորոնավիրուսի 57 դեպք:
Նշվում է, որ բոլոր նոր վարակակիր մարդիկ վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են վարակի համար անբարենպաստ երկրներ։
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 22 մարդ։