Վրացի փորձագետները հայտնաբերել են նոր COVID-2019 կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք՝ հայտնում է վարակի կանխարգելման վերաբերյալ կառավարության StopCov կայքը:
Այսպիսով, Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 67-ի, որոնցից 9-ը ապաքինվել են:
Այս պահի դրությամբ ավելի քան չորս հազար մարդ գտնվում է կարանտինում, 252-ը կլինիկայում՝ բժիշկների հսկողության տակ:
Վրացական կառավարությունը ներմուծել է լիարժեք կարանտինային ռեժիմ Արևելյան Վրաստանի երկու շրջաններում ՝ Բոլնիսիում և Մառնեուլիում։