Կատալոնական «Բարսելոնա»-ն իր մարզումները կվերսկսի ապրիլի երկրորդ կեսին:
Այս մասին գրում է AS-ն: Ակումբի բոլոր ֆուտբոլիստները փորձում են մարզավիճակը պահել տանը մարզումներ անցկացնելու միջոցով: Այս պահի դրությամբ թիմը պատրաստվում է մարզումները վերսկսել ապրիլի 27-ին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի 13-ին: Իսպանիայում հայտարարված է արտակարգ դրություն մինչև ապրիլի 13-ը: