Սրտի համար ամենաշատը վտանգավոր են թխվածքները եւ կիսաֆաբրիկատները: Այս մասին հայտնել է իսպանացի սրտաբան Պաբլո Կանեպան La Vanguardia-ին:
Նրա խոսքերով այս մթերքները նպաստում են քաշի ավելացմանը, ինչպես նաեւ կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը:
Փորձագետը նշել է, որ պետք է նաեւ հրաժարվել ալկոհոլային եւ էնեգետիկ ըմպելիքներից, ինչպես նաեւ մեծ քանակությամբ աղից:
Օրգանիզմի համար վնասակար է նաեւ կարմիր միսը, որը հարուստ է ճարպերով: Նախապատվությունը պետք է տալ թռչնամսին:
Բժիշկը խորհուրդ է տալիս շատ օգտագործել ընկուզեղեն, ձիթապտղի յուղ, ձկան որոշ տեսակներ եւ ավոկադոյի սերմեր:
Ինֆարկտներին հակված մարդկանց խորհուրդ է տրվում միջերկրածովյան դիետա պահել: