Նոյեմբերի 21-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած պատանիների և մինչև 23 տարեկան կանանց ու տղամարդկանց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 58 կգ քաշային կարգում Ալլա Սամվելյանը ընդհանուր180կգ(73կգ պոկում, 107կգ հրում) արդյունքով 12 մասնակիցների մեջ գրավեց 6-րդ տեղը: Ոսկե մեդալին արժանացավ բելառուս Նատալյա Կոլասը՝ ընդհանուր 195կգ արդյունքով:
Մինչ այդ տղամարդկանց 56կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը ձախողեց հրում վարժության բոլոր երեք մոտեցումները և ոչ մի տեղ չզբաղեցրեց: 257կգ ընդհանուր արդյունքով հաղթեց բելառուս մարզիկ Ստանիսլավ Զադովիչը: