Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանը չպետք է ուշանա դաշնակիցների և գործընկերների հարցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ: Հեռախոսազրույցի թեման բնականաբար եղել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երկու երկրներում առկա վիճակն ու համատեղ ջանքի կարևորությունը: Այստեղ հատկանշական է երկու հանգամանք: Անկասկած է, որ կորոնավիրուսը փոխում է համաշխարհային հարաբերությունների տրամաբանությունն ու հոգեբանությունը և այս տեսանկյունից ներկայումս իրավիճակը այսպես ասած եռաչափ է՝ առողջապահական շերտ, տնտեսական շերտ և միջազգային քաղաքականության շերտ: Այդ իմաստով հատկանշական է Հայաստանի նախագահի այս օրերին ստանձնած դերակատարումը:

Արմեն Սարգսյանը աշխույժ շփումների մեջ է արտաքին տիրույթում, ինչը կարող է լինել Հայաստանի պետական քաղաքականության հետաքրքիր բալանսի դրսևորում՝ երբ կառավարությունն անմիջականորեն զբաղված է ներքին իրավիճակի կառավարմամբ և խնդիրների օպերատիվ ու ռազմավարական դիտարկումով, նախագահը՝ որն այդ հարցերում չունի անմիջական լիազորություն, իր գործառույթները իրացնում է արտաքին դաշտում տեղի ունեցողի զարկերակին հետևելու և այդ թվում իր միջազգային կենսափորձի ու կապի շնորհիվ Հայաստանի համար հաղորդակցության ապահովման ուղղությամբ:

Կատարի Էմիրի հետ զրույցն անշուշտ այդ շարքից հերթականն է, որը նաև ունի այլ էական նշանակություն: Կատարը կարող է լինել նաև Հայաստանի տնտեսության որոշակի դոնոր, լինելով հսկայական կապիտալ տնօրինող մերձավորարևելյան պետություններից մեկը: Միաժամանակ, այդ համատեքստում լինելով նաև քաղաքական իմաստով ռեգիոնի կարևոր կետերից մեկը, Կատարը բավականին ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, ինչի վկայությունն են դեռևս 2017 թվականից երկրների միջև սերտացած հարաբերությունն ու փոխայցերը բարձր մակարդակով:

Ըստ այդմ, տնտեսությունն այստեղ կարող է դառնալ նաև քաղաքական և անվտանգային համատեղ շահերի սպասարկման գործիքներից մեկը: Այն, ինչ կատարյան կապիտալի տեսակարար կշռում կարող է լինել ոչ շատ շոշափելի, Հայաստանի պարագայում կարող է դառնալ էական ներդրում կամ ներարկում, զգալիորեն ազդեցութուն ունենալով տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կենսունակությունը պահելու գործում: Հայաստանն այդ իմաստով ունի ոչ միայն ներքին տնտեսական վերակազմակերպման, այլ նաև արտաքին գործընկերների և դաշնակիցների հետ շփումների սերտացման անհրաժեշտություն: Համաշխարհային մեծ վերափոխումը չի ների որևէ ուշացում կամ հապաղում, ըստ այդմ վաղվա ծրագրերը պետք է գործընկերներին ներկայացնել արդեն այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում