Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Պայքարը համաճարակի դեմ պետք է իրականացվի «Մնա տանը» սկզբունքով

ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ «Սասնա ծռեր» կուսակցությունն օրերս տարածել էր հայտարարություն, որով, ի մասնավորի, կոչ է անում օրվա իշխանություններին ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից։

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ իրո՞ք տեսնում է խոսքի ազատության սահմանափակման վտանգ իշխանությունների գործողություններում։

«Դատելով պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից, այնուամենայնիվ, գրաքննության տարրեր կան, որովհետև անհեթեթ պահանջներ են ներկայացվում սոցիալական ցանցերի օգտատերերին, ԶԼՄ-ներին՝ հեռացնելու այս կամ այն տեղեկությունը։

Մենք տեսնում ենք, որ ամբողջ համացանցը հեղեղված է կեղծ լուրերով, որոնք նաև վերաբերում են կորոնավիրուսի համավարակին, ֆիզիկապես հնարավոր չէ դա կառավարել։ Կարծում եմ, որ իշխանությունները գտնվում են իներցիայի մեջ։ Կարծես թե դեռ կան անցյալից մնացած վատ խորհրդականներ, որոնք ամբողջատիրական իներցիայի մեջ են, ինչը մեր իրավիճակին անհամապատասխան երևույթ է և հակասում է մեր պատկերացումներին։ Պետական ռեսուրսն էլ է ափսոս, որ ծախսվում է անիմաստ հարցեր լուծելու համար։ Պարոն Բադասյանն ասաց, որ մտածում են արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ կառավարության որոշումից այդ դրույթները հանելու մասին։ Կարծում եմ, որ դա կլինի ողջամիտ քայլ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Հակադարձեցինք, որ նախկին ռեժիմին սպասարկող ԶԼՄ-ները նաև հանիրավի մեղադրանքներ էին հնչեցնում իշխանությունների հասցեին կորոնավիրուսի՝ Հայաստան մուտք գործելուց հետո, այդ ամենում նույնիսկ մեղադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երբ այդ հարցերը համակարգային լուծում չեն ստանում, դրանք բազմանում են։ Այդ ԶԼՄ-ների զտման, մաքրման հարցը պետք էր լուծել և՛ ֆինանսավորման աղբյուրների առումով, և՛ ԶԼՄ-ներին օգնելով։ Պետությունը պետք է օգնի, որ ԶԼՄ-ները կայանան։ Նաև դա է պատճառը, որ շատ ԶԼՄ-ներ ֆինանսավորման համար ձեռքը գցում են այնպիսի տիրույթներ, որտեղից օգտվելը ճիշտ չէր լինի։ Այդ հարցերը պետք է լուծվեն համակարգային ձևով, չեն լուծվում՝ առաջանում են խնդիրներ։ Պատճառը դա է, ոչ թե գրաքննությունը։ Իսկ երբ լինում են կեղծ լուրեր, ապա պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հնարավոր չէ տեղեկատվական հոսքերը կառավարել, պետք է մանրամասն, ճիշտ տեղեկություններ մատուցել։ Եթե պետությունը հավաստի, ճիշտ տեղեկատվություն հաղորդի, կարճ ժամանակ անց իրենց հնարավորություններն ի չարս օգտագործող ԶԼՄ-ները պարզապես կլռեն»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում իշխանությունների գործողությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում, կարողացա՞վ իրոք իշխանությունը համարժեք արձագանքել համավարակի տարածմանը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ժամանակին, արժանահավատ տեղեկություններ տրամադրել։ Առողջապահական, կրթական միջոցառումներն արդյոք համահո՞ւնչ էին ստեղծված իրավիճակին։

«Գաղտնիք չէ, որ մեր երկիրն աղքատ է, ենթակառուցվածքները քայքայված են կամ կայացած չեն։ Բնականաբար, օնլայն ռեժիմով աշխատելիս ծագում են բազմաթիվ խնդիրներ։ Մարտի 1-ին մենք հայտարարություն էին տարածել, ներկայացրել էինք գործողությունների պլան, թե ինչ պետք է անի իշխանությունը համավարակի տարածումը կանխելու, նրա հետևանքները չեզոքացնելու համար։ Ինչ-որ քայլեր կատարվում են, սակայն իշխանությունը սկսեց այդ ամենը կիրառել ուշացումով, հրատապ միջոցառումներն էլ խիստ անբավարար են։ Մենք տեսնում ենք, որ 20-25 տոկոսով է հանրային ակտիվությունը նվազել, իշխանությունն էլ ոչ մի պատասխանատվություն չի ուզում ստանձնել, որ «Մնա տանը» սկզբունքով իրականացվի պայքարը համաճարակի դեմ, և հնարավոր լինի կարճ ժամանակում դրա դեմն առնել։ Նրանք փորձում են ինչ-որ կիսամիջոցներով պայքարել, սակայն պետք է արագ քայլեր ձեռնարկել։ Եվ այդ քայլերի շարքում պետք է դիտարկել Արցախի նախագահի խեղկատակ ընտրությունները չեղարկելը, առնվազն հետաձգելը, քանի որ այնտեղ բավականին ազատ ելումուտ կա, և այնտեղ կորոնավիրուսի տարածման մեծ վտանգ կա»,- նշեց Վարուժան Ավետիսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում