Այսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
Արձագանքելով ԱԺ նիստերը դադարեցնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց. «Ես կարծում եմ` այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Օրինակ ծառայելու համար մենք ոչ թե պետք է նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքը»:
Նրա խոսքով` հանձնաժողովներն ամեն ինչ արել են օրակարգը զտելու համար. «Մենք հիմա քննարկելու ենք այն հարցերը, որոնք հանձնաժողովները առաջնային են համարել: Մենք չգիտենք` արտակարգ վիճակը ինչքան կարող է շարունակվել, գուցե մեկ տարի, և այդ ռեժիմով չենք կարող 1 տարի տանը մնալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: