Չինաստանի իշխանությունները կհանեն տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները Ուհան քաղաքի հետ, որտեղ սկսվեց կորոնավիրուսի բռնկումը: Այս մասին ասվում է COVID-19-ի տարածման կանխարգելման և վերահսկման քաղաքային շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդության մեջ, սահմանափակումները կչեղարկվեն ապրիլի 8-ի կեսգիշերից: «Արտաքին տրանսպորտային հաղորդակցությունը աստիճանաբար կվերականգնվի», – ասվում է փաստաթղթում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա: