Մարտի 24-ից սկսած Կիպրոսում, կորոնավիրուսի պատճառով, կարգելվի տեղաշարժն առանց խիստ անհրաժեշտության, գրում է ՏԱՍՍ-ը։ Սա չի վերաբերում նրանց, ովքեր աշխատանքի են գնում, խանութ, հիվանդանոց կամ բանկ, եթե հնարավորություն չունեն հարցը հեռավար լուծելու։
Ազատ տեղաշարժը թույլատրվում է նաև սոցիալական ծառայություններին։
Կիպրոսում կորոնավիրուսով վարակված 116 մարդ կա, մահացել է մեկ հոգի։