Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Թուրքիայում ախտահանվել է Պոլսի հայոց պատրիարքարանի շենքը։
Ախտահանման աշխատանքներն իրականացրել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները։
Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանի կողմից ախտահանվել էին Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։