«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հաստատել է, որ COVID-19-ից ապաքինվածների օրգանիզմում հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջանում: Դրա համար անհրաժեշտ պայմանների մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօրվա հետազոտությունները ցույց են տալիս, որ, այո, նոր կորոնավիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդությունից ապաքինվելուց հետո մարդու օրգանիզմում իմունիտետ է առաջանում»,- ասել է Պոպովան:
Հաստատության ղեկավարը հենվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի իր սեփական ուսումնասիրություններին, որոնք հաստատել են ապաքինվածների արյան մեջ M և G իմունոգլոբուլի արտադրությունը, որը պաշտպանում է կրկնակի վարակումից:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 438 դեպք, որից 17-ն արդեն բուժվել է: