Աշխարհում կորոնավիրուսից բուժված մարդկանց թիվը գերազանցել է 100 հազարը, գրում է Worldometers-ը:
Ընդ որում, հիվանդացել է ավելի քան 353 հազար մարդ, մահացել է 15 հազար մարդ:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է՝ COVID-19-ը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: