Ֆրանսիայում ազատ կարձակեն հինգ հազար բանտարկյալների, որպեսզի կորոնավիրուսի ֆոնին թեթևացնեն բանտերի աշխատանքը, գրում է France Info-ն:
Նշվում է, որ որոշումը կայացվել է մարտի 23-ին: Այն վերաբերելու է փոքր խախտումների համար դատապարտվածներին, որոնք աչքի են ընկել լավ վարքով և որոնց պատժաժամկետը մոտ է ավարտին:
Ֆրանսիայում գրեթե 20 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 856 մարդ մահացել է: