Ադրբեջանի կառավարությունը կարանտին է սահմանել մարտի 24-ից ապրիլի 20-ը՝ կորոնավիրուսի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրում գործող օպերատիվ շտաբին հղումով:
Նշվում է, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց անհրաժեշտ սնունդ և դեղորայք կառաքվի տուն, ուստի տարեց քաղաքացիները չպետք է փողոց դուրս գան: Մասամբ սահմանափակվում է տրանսպորտի երթևեկությունը, արգելվում է նաև 10-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքները, փակվում են բոլոր հաստատությունները, բացառությամբ դեղատների և մթերային խանութների:
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 72 մարդ, մահացել է մեկ մարդ: