Լուրեր
Նոր զարգացումներ Մարտի 1-ին բուն կրակողների մասին. հայտնի են հրահանգ տվողների ու կրակողների անունները
  • 22:10
  • 2020-03-23
  • Դիտումներ՝ *

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որոշում են կայացրել բավարարել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և արտահանձնելու են ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին: Սրան զուգընթաց  Ռուսաստանում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Վահագն Հարությունյանը, սակայն մեկ օր անց ազատ է արձակվել: Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող մի շարք անձանց նկատմամբ Ռուսաստանի վարքագիծը առնվազն հարցեր է առաջացնում, տպավորություն է, որ ռուսական կողմը որոշակիորեն հովանավորում է Մարտի 1- գործով անցնող անձանց, ովքեր ապաստանել են Ռուսաստանում:

Արդյո՞ք այս հանագամանքը որևէ կերպ վտանգելու է Մարտի 1-ի քրեական գործի հետագա ճակատագիրը: Ի՞նչ շարժառիթներ ունի ռուսական կողմը: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  փաստահավաք խմբի նախկին անդամ, Մարտի 1-ի տուժածների և տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ:

«ՌԴ-ն ընտրողական սկզբունքով որոշումներ է ընդունում՝ Մարտի 1-ի հետ կապված: Հիշենք՝ 2008-ին ինչպիսին էր ՌԴ-ի վերաբերմունքը Մարտի 1-ի նկատմամբ. այսօրվա դրսևորումները այն ժամանակվա շարունակությունն են: Ռոբերտ Քոչարյանը 2008թ. փետրվարի 22-ին ժամանել է ՌԴ-ից, ես չեմ համարում որ փետրվարի 19-ի ընտրություններից մեկ-երկու օր հետո Քոչարյանի հայտնվելը ՌԴ-ում պատահականություն էր, երևի իր «մեծ եղբայրներից» խորհուրդներ է հարցրել, թե ժողովրդական ցասումի դեմ ինչպիսի մոտեցում դրսևորի: Կարծում եմ, որ կոշտ մոտեցում դրսևորելու որոշումը ծնվել է դեռ ՌԴ-ում, և դրանով է պայմանավորված, որ ինքնաթիռից իջնելու առաջին իսկ պահից նա Արմեն Գևորգյանին հրահանգավորել է, որ ուժային կառույցների ղեկավարներին իր մոտ հրավիրի… Խորհրդակցություն է հրավիրվել, որին հաջորդել են գործընթացներ՝  ուղղված բիրտ ուժի կիրառմանը… »:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *