Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

ԶԼՄ-ներով տարածվում են տեղեկություններ, որոնք պակաս արժանի չեն սահմանափակման

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում կառավարության կողմից մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմի հաստատումը, որը որոշակի սահմանափակումներ է նախատեսում նաև լրատվամիջոցների գործունեության համար, որոշ ԶԼՄ-ների շրջանում դժգոհությունների տեղիք տվեց։

ՀՀ ոստիկանությունից պահանջել էին  մի շարք կայքերից հեռացնել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրված «ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադրբեջանում» վերտառությամբ գրառումը, որը հասցրել էր բազմաթիվ դիտումներ ունենալ։

Սոցիալական ցանցերում դժգոհություններ հնչեցին, որ Հրանտ Բագրատյանը տնտեսագետ է, իր մասնագիտական կարծիքն է ներկայացրել, որը կարող է չհամընկնել պաշտոնական տեսակետի հետ։

Նույն կերպ «Առավոտ» օրաթերթից էին պահանջել հեռացնել ռուսական կայքերից մեկի հղումով տեղադրված մի հրապարակում, որում ՌԴ-ի ընդդիմադիր գործիչներից մեկը, որին հեռացրել էին Մոսկվայի բուհերից մեկի ամբիոնի վարիչի պաշտոնից իր քաղաքական հայացքների համար, նշել էր, որ իր ստացած տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված է կորոնավիրուսի՝ անալիզներով հաստատված 1600 հիվանդացության դեպք, ինչի մասին չեն նշում պաշտոնական աղբյուրները։ Ոստիկանությունը նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից էր պահանջել այդ նյութը հեռացնել Ֆեյսբուքի իր էջից։

Մարտի 23-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը։

Փաթեթի զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ «ԶԼՄ-ներ» հասկացությունը փոխարինել են «լրատվական գործունեություն իրականացնողներ» հասկացությամբ, իսկ տուգանքը կիրառվելու է, եթե տեղեկատվության տարածման սահմանափակման արգելքը լրատվամիջոցը խախտի երկրորդ անգամ։ Ըստ նրա՝ «Մեկ օրում տեղեկատվության սահմանափակման արգելքի խախտում հանդիսացող հրապարակումը չհեռացնելը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»։

Արդյոք ԶԼՄ-ների համար նախատեսված  սահմանափակումները մտահոգի՞չ են։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ պետք է տարանջատել երկու բան. կա որոշում արտակարգ դրության մասին, որտեղ ձևակերպված են սահմանափակումները, կա ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթ, որը հստակեցնում է, թե ինչպիսի պատասխանատվության են ենթարկվելու տարբեր ուղղություններով արտակարգ դրությունը խախտողները։

«Եթե խոսքը այսօր քվեարկված փաստաթղթի մասին է, ապա այն միանգամայն արդարացված է, քանի որ արտակարգ դրության ժամանակ այն խախտումները, որոնք նախատեսված են համապատասխան որոշմամբ, իրենք պետք է ավելի խիստ պատժի ենթարկվեն, քան սովորական պայմաններում։ Եվ այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես շարունակում եմ խնդիր տեսնել կառավարության հայտարարած արտակարգ դրության մասին որոշման մեջ, որտեղ անհամաչափ սահմանափակումներ են դրված ԶԼՄ-ների աշխատանքի համար։ Այդ սահմանափակումները քննարկվում են կառավարությունում, հնարավոր է, որ լինեն փոփոխություններ, որոնց վերաբերյալ մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք»,- ասաց ԵՄԱ նախագահը։

Մեր հարցին, թե, օրինակ, Հրանտ Բագրատյանի գրառումը հեռացնելու պահանջը խոսքի ազատության սահմանափակո՞ւմ էր, Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ գրառումներ հանելու պահանջը խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում է։ Դա ոչ միայն Բագրատյանի գրառմանն է վերաբերում, այլ նաև այլ գրառումների, որոնց համար կայացվել է համապատասխան որոշում։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ տարածվում են նաև այլ տեղեկություններ և՛ ԶԼՄ-ներով, և՛ սոցիալական ցանցերով, որոնք պակաս արժանի չեն այն սահմանափակումների կիրառմանը, որոնք նախատեսված են արտակարգ դրության մասին որոշումով։ Բայց մենք տեսնում ենք ընտրողական վերաբերմունք, որը նույնպես օբյեկտիվորեն հասկանալի է, քանի որ հնարավոր չէ վերահսկել տեղեկատվական ամբողջ հոսքը։ Եվ փաստորեն մենք ցուցաբերում ենք անարդյունավետ և ընտրողական վերաբերմունք, որն ընդունելի չէ։ Պետք է լինեն այնպիսի սահմանափակումներ, որոնք  անհրաժեշտ են և հնարավոր է հարյուր տոկոսով կիրառել։ Այդ ժամանակ կլինի արդյունավետ աշխատանք տեղեկատվական ոլորտում»։

Հետաքրքրվեցինք, թե որքանով ողջամիտ կլինեն օրենսդրական փաթեթով առաջարկված սահմանափակումները ԶԼՄ-ների համար։

«Հուսով եմ, որ ողջամիտ կլինեն։ Ամեն դեպքում՝ թե՛ մեր կազմակերպությունը, թե՛ մեր գործընկեր կազմակերպությունները ներկայացրել ենք առաջարկություններ, որոնք պետք է ներառվեն ընդունված սահմանափակումների մեջ»,- նշեց ԵՄԱ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում