Կորոնավիրուսի հետևանքով հասցված կորուստներն արդեն գերազանցել են 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառած վնասները և սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակումների հետևանքները։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Խոսե Անխել Գուրիան:
«Մենք կամ զրո կամ բացասական աճ կստանանք աշխարհի շատ՝ ներառյալ ամենախոշոր երկրներում,: Դրա շնորհիվ գլոբալ աճը ոչ միայն ցածր կլինի այս տարի, այլև երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար»,- ասել է Գուրիան:
Նա նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որքան գումար կպահանջվի գործազրկությունը հաղթահարելու և փոքր ձեռնարկություններին օգնելու համար: