Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Ինչից է սկսվում պաշարումը. վարչապետի հայտարարությունը

Վարչապետ Փաշինյանը մարտի 22-ին հայտարարել է, որ վերլուծությունները ցույց են տալիս, թե իրավիճակը կարող է ձգվել ավելի երկար, քան թվում էր: Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրավիճակի մասին է: Փաշինյանը հայտարարել է, որ մենք պետք է կարողանանք գտնել անվտանգության գոտիներ և կազմակերպել մեր կյանքը, գործունեության բնականոն ընթացքի գալու նպատակադրումով: Անդադար տեմպով գլոբալացվող աշխարհը կարծես թե մնացել է «վերելակում»: Բանն այն է, որ վերելքը կանգնել է, ակնհայտորեն, բայց նաև վայրէջքի մասին խոսելը խիստ պայմանական է, որովհետև առնվազն տեղեկատվական տեսանկյունից, աշխարհը թերևս դատապարտված է գլոբալության, և այդ հանգամանքը անշրջելի է: Հետևաբար, ինչքան էլ երկրները մեկուսանան՝ աշխարհի վիճակով պայմանավորված, միևնույն է, գլոբալացումը պահպանելու է առնվազն մի ռեժիմ, որն իր հերթին, թերևս, ամենաուժեղ ռեժիմներից մեկն է: Ի վերջո, առ այսօր խոսք է գնում հենց այն մասին, թե ինչն է ավելի խնդրահարույց ներկայիս պահին՝ կորոնավիրուսի պանդեմիա՞ն, թե՞ ինֆոդեմիան: Առնվազն բավականին բարդ է ասել, կողմնորոշվել, թե ներկայիս համաշխարհային, այսպես ասած, բրոունյան շարժման կամ տարամիտման ռեժիմն ինչով է իրականում պայմանավորված՝ վարակի իրական վտանգո՞վ, թե՞ դրա մասին տեղեկատվությամբ:

Բանն այն է, որ, եթե գործ ունենք ավելի շատ ինֆոդեմիայի, քան պանդեմիայի ուժով թելադրվող գործընթացների հետ, ապա ելքերը պետք է փնտրել նաև այդտեղ, ոչ միայն առողջապահական կամ տնտեսական կանխարգելիչ, բուժիչ միջոցառումներում: Այլապես, եթե ինֆոդեմիան թելադրում է ինչ-որ ռեժիմ, ապա կարող է շարունակել նաև հետագա զարգացումների թելադրանքը: Ըստ այդմ առաջանում է հարց՝ հնարավո՞ր է միայն պանդեմիայի դեմ պայքարով գալ անվտանգային որոշակի շրջանակի, եթե վտանգի շրջանակը իրականում գծվում է ինֆոդեմիայի կանոններով, հետևաբար, լուծումները պետք է փնտրել հենց այդ տիրույթում: Իսկ այստեղ, իհարկե, իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր պայքարել համաշխարհային ինֆոդեմիայի դեմ: Այլ կերպ ասած, հնարավոր է պատրաստվել երկարատև պաշարման, ինչի կոչն անում է փաստորեն վարչապետը, բայց հնարավո՞ր է պաշարվել տեղեկատվական իմաստով, այսինքն՝ փակել արտաքին մուտքը, անջատել տեղեկատվահոսքերը, ըստ այդ, դուրս գալ համաշխարհային ինֆոդեմիայի շրջանակից: Դրական պատասխան կարծես թե չկա, համենայնդեպս, գործնականում անպատկերացնելի են դրա մեխանիզմները:

Համաճարակը հնարավոր է մեկուսացնել առանձին վերցրած երկրում, սակայն հնարավոր չէ մեկուսացնել տեղեկատվաճարակը: Կա թերևս բացառություն՝ ամբողջատիրական խիստ կառավարումը: Կան նաև այդպիսի որոշակի փորձ ունեցող երկրներ: Բայց այստեղ, իհարկե, խնդիրը փորձը չէ, այլ նաև ավանդույթները, պատմությունը, աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողությունները, ռեսուրսները և այլն: Այդ տեսանկյունից Հայաստանը չունի համարժեք օրինակներ և, թերևս, բարեբախտաբար, այլապես կարող էր նաև լրջորեն դիտարկվել ամբողջատիրության ռեժիմով տեղեկատվական ճարակի կանխարգելման տարբերակը: Այն կլիներ բավականին հեշտ տարբերակ, բայց Հայաստանի համար, թերևս, ոչ պակաս վտանգավոր, քան վարակը, կամ, ավելի շուտ, դրանից էլ վտանգավոր: Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է լուծում այլ տրամաբանությամբ, որը պետք է ենթադրի համաշխարհային տեղեկատվաճարակի դեմ ազգային իմունիտետի ձևավորում: Այստեղ մոգական է թվում մեդիագրագիտություն բառը, սակայն այն ավելի շուտ բարի ցանկություն է ըստ էության, քան գործնական դեղամիջոց կամ լուծման միջոց: Լուծումը պետք է փնտրել ազգային, պետական վերնախավերի ձևավորման մեջ, որոնք կլինեն համազգային օրակարգ կազմելու ունակ, այդ օրակարգով ձևավորելով առաջին հերթին այն անվտանգ միջավայրերը, որոնք թույլ կտան Հայաստանը պաշտպանել թե՛ վարակից, թե՛ նաև տեղեկատվական համաճարակից: Վերնախավեր, որոնք լինելով ազգային, պետական, կունենան նաև մտածողության համաշխարհային մասշտաբ, դիտարկելով ներքին կյանքի կազմակերպման մոդելները նաև «արտահանման» տրամաբանության մեջ, այդպիսով, գործնականում Հայաստանից արտահանելով նաև տեղեկատվություն՝ այստեղ հասարակական կյանքի կազմակերպման քննարկվող մոդելների տեսքով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում