ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ իրանական իշխանությունները մեղավոր են COVID-19 կորոնավիրուսի՝ հինգ այլ երկրներ ներթափանցման մեջ: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Նա նշել է, որ փետրվարին Իրանի Mahan Air ավիաընկերությունը առնվազն 55 թռիչք է իրականացրել Թեհրանի և Չինաստանի միջև՝ դրանով իսկ շարունակելով տարածել վիրուսը Չինաստանի Ուհան քաղաքից:
«Առնվազն հինգ երկրում COVID-19-ի առաջին դեպքերը Իրանի իշխանությունների կողմից մարդու առողջության հանդեպ անուշադրության անմիջական արդյունք էին»,- գրել է Պոմպեոն: