Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Բախտի քմահաճույքին չենք կարող թողնել. Արցախում ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության սպառնալիք կարող է լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որում մտահոգություն եք հայտնում Արցախում մարտի 31-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ վտանգներ կարող են լինել։

Վտանգների մասին բոլորն են ասում՝ ոչ միայն քաղաքական ուժերը, նաև մասնագետ բժիշկները։ Ամեն օր առնվազն 5000 մարդ անցուդարձ է անում դեպի Երևան և հակառակը։ Վարակի տարածվածության որոշակի աստիճան Հայաստանում կա. բացահայտված վարակակիրն ու իրական վարակակիրների քանակը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նույնը չէ։ Տասն անգամ ավելի տարբերություն կա, և տրամաբանական է, որ վաղ թե ուշ այնտեղ դեպքեր ևս կգրանցվեն։ Իսկ ընտրությունները կարող են բռնկման աղբյուր ու օջախներ ձևավորել, ինչը շատ ցավալի է։ Զարմացած եմ. պաշտոնական Երևանը ոչինչ չի ձեռնարկում, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ իր համար այդ խեղկատակ ընտրություններն ընդունելի են։ Թե ինչ հարց պետք է լուծվի այդ ընտրություններով՝ արդեն հոգնել ենք ասելուց։ Արցախի անկախությունը կեղծ երևույթ է, եթե նախկինում դրանք ինչ-ինչ արդարացումներ ունեին, չնայած մենք դա չէինք ընդունում, հիմա  դա դարձել է մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։

– Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում է Վիտալի Բալասանյանը։

– Գիտեք, այսպիսի իրավիճակներում տարբեր մարդիկ, տարբեր ուժեր կարող են նույն դիրքորոշումը հայտնել։ Գուցե պարադոքսալ կարող է թվալ, բայց հնարավոր է համընկնեն իրենց պահանջներն ու խոսքը։ Դա ամենևին չի նշանակում, որ համակարծիք են, ընդհակառակը՝ կարող են ծայրահեղ բևեռներում լինել, իսկ այդպիսի հանգամանք այս պարագայում առկա է։ Ինչ-որ դատողություններ կարող ենք անել, բայց իրավիճակն այնպիսին է, որ թողնենք դա հետագային։ Կրեմլի գլուխն էլ է խառը, և ոչ բոլոր հարցերն են բոլորի համար հասկանալի։ Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց բավարարվենք այն հանգամանքը շեշտելով, որ ծայրաստիճան վտանգավոր է  ընտրական գործընթացն ու քվեարկության անցկացումը Արցախում։ Նայենք զուտ առողջապահական անվտանգային տեսանկյունից և նաև նկատի ունենանք, որ եթե օջախ առաջանա այնտեղ, դա ուղիղ ձևով կվտանգի նաև անվտանգության հարցը, քանի որ բանակի կեսն այնտեղ է կենտրոնացած, բանակում սպաներ ու քաղաքացիական ծառայողներ, բյուջետային աշխատողներ շատ կան Արցախից։ Գրեթե բացառվում է, որ եթե Արցախում օջախ առաջանա, դա չփոխանցվի բանակին։ Ահա այսպիսի մտահոգություններ ունենք, որոնք մեր հայտարարություններով, խոսքով ներկայացրել ենք մեր հանրությանը։

– Կարծում եք՝ Արցախի ընտրությունների հետ կապված աշխարհաքաղաքական հետաքրքրությունները պահպանվո՞ւմ են։

– Անշուշտ։ Ինչպե՞ս կարող են Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չլինել։ Արցախը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար թիվ մեկ ռազմավարական հարցն է, հանգուցային հարց է։ Անշուշտ կան աշխարհաքաղաքական շատ լուրջ հետաքրքրություններ, և բնականաբար մենք տեր չկանգնելով՝ Արցախի ու մեր պետականության ճակատագիրը թողնում ենք բախտի քմահաճույքին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում