Պետք է պետական մակարդակով աջակցություն ցուցաբերվի տնտեսվարողներին, ինչը անում են նաև տարբեր երկրներ, բայց այստեղ երկու մոտեցում պետք է լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կառավարության մոտեցումն այն է, որ տնտեսվարողների հետ առանձին-առանձին հանդիպեն զրուցեն, բայց ես կարծում եմ, որ միգուցե խոշոր բիզնեսի համար է արդարացված առանձին-առանձին հանդիպելը, իսկ փոքր ու միջին բիզնեսի համար, այսինքն 67 հազար տնտեսվարողների համար տեխնիկապես դա շատ բարդ է լինելու: Այսինքն քանի օր է պետք, որ բանկերը կարողանան 67 հազար մարդու ընդունեն»,-ասաց Մելքումյանը:
Նա հավելեց, որ իրենք կարծում են, որ աջակցությունը պետք է լինի համակարգային, այսինքն պայմանը լինի բոլորի համար, հարկային արտոնությունը պետք է լինի բոլորի համար: