Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելը բերելու է ծանր հետևանքների. պետությունը պետք է լավ մտածի

Այս օրերին առողջապահական խնդիրներին զուգահեռ, առանցքային են նաև տնտեսական խնդիրները, որը կա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ամեն երկրի համար կունենա յուրովի անդրադարձ, որը կախված է ոչ միայն երկրի կառավարության արդյունավետությունից, այլ նաև տնտեսության բնույթից, պաշտպանվածությունից և մի շարք այլ գործոններից։

Հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում էր շինարարության բում, նաև տների վաճառքն էր ավելացել։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ի՞նչ իրավիճակ է հիմա մեր շուկայում, ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել այն մեր շուկայի վրա․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց․ «Բնականաբար, անշարժ գույքի ոլորտը չէր կարող անմասն մնալ այս իրավիճակից և արդեն զգացնել է տալիս։ Մարդիկ, որոնք հաշվարկել էին իրենց բիզնեսը հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու համար, հետաձգել են, որովհետև իրենց բիզնեսում որոշակի անհանգստություն ու մտահոգություն կա հետագա վարկերի սպասարկման ու այլ թեմաներով»։

Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարում անշարժ գույքի շուկայում զգացվել է գների որոշակի աճ։ Հիմա այս ճգնաժամով պայմանավորված՝ աճի տեմպերը պահպանվելո՞ւ են, թե՞ հակառակ ազդեցություն է լինելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց․ «Աճի տեմպերը, միանշանակ, չեն կարող պահպանվել։ Պետք է նշեմ, որ բիզնես ոլորտն այսօր առավելագույնը 30-40 տոկոսով է աշխատում։ Իհարկե, խոսքս չի վերաբերում հիվանդանոցներին կամ սննդի վաճառքով զբաղվող առևտրային ցանցերին։ Այստեղ խոսքը վերաբերում է ծառայությունների մատուցմանը, որոնք անորոշությամբ են իրենց աշխատանքները շարունակում։ Գների նվազումն այդ արագությամբ չի կարող կատարվել, որովհետև մինչև գների նվազումն այն իր մեջ տնտեսական վնասներ է ներառում։ Բայց, իհարկե, եթե պրոցեսը երկարի ու շարունակական դիտվի, ապա կարող է իր առաջ բերել ձեր ասած երևույթները»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում