Friday, 25 06 2021
Պուտինը խոսել է Փաշինյանի հետ. կարգավիճակ, թե Ալիև
01:00
Չերչիլի նկարը աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
00:45
Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրում են Եղիսաբեթ Երկրորդին խաբելու մեջ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար
Այցելություն մարտական հենակետեր
Վատն այն է, որ հարկադրող բժշկին, փրփուրը բերանին պաշտպանում են մեզ հայտնի մարդիկ. Արփի Դավոյան
Հրդեհ՝ Քանաքեռավան գյուղում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ 2 հարկային տեսուչի
Իլոն Մասկի ընկերությունը մինչև աշուն ինտերնետով կծածկի ամբողջ մոլորակը
Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…. Արայիկ Հարությունյանը՝ Վահե Հակոբյանին
23:50
ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ
Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունը ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
23:30
Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարգավորվում են․ հուլիսի 18-ին Զելենսկին կայցելի Վրաստան
Փորձ է արվում պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը
23:10
Ֆիլիպիններում ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ
23:00
Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ
Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է. Ամիրան Գամկրելիձե
22:35
Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը
22:25
ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին
Ռուսանպաստ ընդդիմությանը Կրեմլից հրամայված է ընկնել «խիզախի մահով»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
22:05
Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը
Ողբերգական դեպք Արարատի մարզում
Հայաստանի խորհրդարանում դրվեց պերմանենտ հեղափոխությունների մեքենա
Մոսկվայում տապը մինչեւ շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները
21:30
Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ
Մեր հայ տղաներին անհիմն կերպով Բաքվում դատում են, իսկ մեզանից ոմանք համարձակվում են նրանց հարազատներին քննադատե՞լ․ Բաղդասարյան
Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները
Լավ կլինի Քոչարյանը վերցնի մանդատը, գա ԱԺ և գեղեցիկ հայերենով շարադրի իր դարակազմիկ աֆորիզմները
Մոսկվայում COVID-19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոնում հրդեհ է բռնկվել

Վիլսոնյան արբիտրաժն ու Արցախի օգնությունը

Հայաստանում լայն արձագանք գտավ տեղեկությունը, որ Սպիտակ տունը դադարեցնում է Արցախին ուղիղ օգնության տրամադրումը, որ իրականացվում էր տարիներ շարունակ, մոտ 5 միլիոն դոլարի չափով՝ մարդասիրական ականազերծման նպատակով: ԱՄՆ միակ պետությունն էր, Հայաստանից բացի, որ հրադադարից ի վեր Արցախին մատակարարում էր այդ օգնությունը՝ դե յուրե չճանաչելով Արցախի անկախությունը:

Սպիտակ տան որոշումը բնականաբար անմիջականորեն դիտարկվում է հայ-ամերիկյան հարաբերության համատեքստում, մասնավորապես այն տրամաբանությամբ, որ հայկական կողմը տարիներ շարունակ համարժեք չի արձագանքել ԱՄՆ այդ ժեստերին, ըստ այդմ՝ Վաշինգտոնը կանգնել է դրանց վերաիմաստավորման անհրաժեշտության առաջ: Ինչ խոսք, կա այդօրինակ գնահատումների հսկայական հիմք՝ հաշվի առնելով այն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը վարել է մի պետական քաղաքականություն, որում ավելի շատ արտացոլվել է Ռուսաստանի շահին ենթակայությունը, քան Հայաստանի և Արցախի շահի սպասարկումը: Ընդ որում, դա վերաբերում է նաև Արցախի անցնող տարիների իշխանություններին:

Դրան զուգահեռ՝ առկա է պարզ հարց, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում թավշյա հեղափոխության և ինքնիշխանության հանգամանքը չփոխեց ԱՄՆ վերաբերմունքը: Այստեղ էլ հնարավոր է գտնել պատճառներ կամ բացատրություններ, մյուս կողմից, սակայն, իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել համաշխարհային լայն գործընթացի համատեքստում: Ըստ այդմ, այդ համատեքստով պետք է դիտարկել նաև հայ-ամերիկյան հարաբերություն ասվածը:

Այդ իմաստով թերևս հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական նշանակության էական նեղացում է դրանում Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության դադարեցման որոշումը հարաբերության ինդիկատոր դիտարկելը: Իսկ ո՞րն է ինդիկատոր այդ դեպքում՝ առաջանում է պարզ հարց: Ահա այդ հարցը թերևս պետք է դառնա առավել խորքային քննարկումների առարկա՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչի վրա պետք է կառուցված լինի հայ-ամերիկյան հարաբերության շենքը, ինչ հիմքի վրա:

Արցախին մարդասիրական օգնությունը գործնականում այդ շենքի ճակատամասի մի դետալն է, որը մեզ համար գուցե հույժ կարևոր է, սակայն միջազգային քաղաքական պրակտիկայի տեսանկյունից ունի խիստ սահմանափակ, լոկալ նշանակություն: Վաշինգտոնն այդ դետալը հեռացնում է՝ անկասկած պատկերացնելով հայ-ամերիկյան հարաբերության, ներառյալ արցախյան հատվածը, շատ ավելի խորքային հիմք և բովանդակություն: Այստեղ շրջանակն առնվազն ռեգիոնալ անվտանգության ռազմաքաղաքական համակարգի նոր սահմաններն են, որոնք վերջին քառորդ դարում անցնող հարյուրամյակի համեմատ առավել ներդաշնակ են դարձրել հայ-ամերիկյան շահերը, որոնք ամերիկյան կողմը, այսպես ասած, շարադրել է Վիլսոնյան արբիտրաժում: Այս տարի լրանում է դրա 100-ամյակը, և հայկական պետականության, ըստ այդմ՝ հասարակական-քաղաքական մտքի համար մարտահրավերն այստեղ է՝ այդ հիշարժան տարեդարձի քաղաքական կապիտալիզացիան տեքստերի և գաղափարների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում