Հարավային Կորեայում մարտի 23-ի ժամը 03:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 961: Այս մասին տեղեկացնում է Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոր արձանագրված դեպքերի թիվը 64 է: Գրանցվել է նաև մահվան 7 նոր դեպք: Կորոնավիրուսից այս երկրում արդեն մահացել է 111 մարդ: Ապաքինվել է 3 հազար166 մարդ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 23-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվելհիվանդանոցից: Մարտի 21-ին արձանագրվել էապաքինման երկրորդ դեպքը։