Ղրղզստանի կառավարությունը դիտարկում է գործազուրկ մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղիները: Այս մասին մարտի 23-ին կայացած ճեպազրույցում նշել է Ղրղզստանի փոխվարչապետ Էրկին Ասրանդիևը:
«Բայց մենք իրերին պետք է իրատեսական նայենք: Եթե հանենք սոցիալական ներդրումները, ապա դա կազդի կենսաթոշակառուների վրա: Կենսաթոշակները և նպաստները պետք է վճարվեն ժամանակին»-նշել է փոխվարչապետը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: