Դերասան Թոմ Հենքսը Twitter- ում խոսել է կորոնավիրուսով վարակվելուց հետո իր առողջության մասին:
Հենքսը կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ միասին տասը օր առաջ հոսպիտալացվել էր Ավստրալիայում, հետո զույգը դուրս է գրվել կարանտինի: «Մենք մեզ ավելի լավ ենք զգում», – հավաստիացրել է դերասանը:
Նա նաև նշել է, որ ինքնամեկուսացումն աշխատում է: «Դուք վիրուսը ոչ մեկին չեք փոխանցում, ոչ ոք այն չի փոխանցում ձեզ: Ողջամիտ է հնչում», – գրել է նա:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին:
— Tom Hanks (@tomhanks) March 23, 2020