Կանցլերը նույնպես բացառություն չէ. Անգելա Մերկելը կիրակի օրը ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով հիվանդ բժշկի հետ շփվելուց հետո:
Ինչպես պարզաբանել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 65-ամյա Մերկելը տեղեկացել է, որ ուրբաթ օրը նրան թոքաբորբի կանխարգելիչ պատվաստում արած բժշկի թեստը տվել է դրական արդյունք:
Առաջիկա օրերին կանցլերն ինքը նույնպես պետք է անցնի կորոնավիրուսային թեստ: Նա կկատարի պաշտոնական պարտականությունները՝ գտնվելով տանը, պարզաբանում է գրասենյակը:
Ավելի վաղ, Անգելա Մերկելը մամուլին հայտնել էր կորոնավիրուսին հակազդելու նոր միջոցների մասին: Հիմնականը՝ մարդկանց արգելվում է հավաքվել երկու հոգուց ավելի: Բացառություններ կլինեն ընտանիքների և նույն հարկի տակ ապրող մարդկանց համար: Միևնույն ժամանակ, որոշվել է համընդհանուր դաշնային կարանտին չմտցնել: Մարդիկ կարող են զբոսնել, դրսում սպորտով զբաղվել:
#AngelaMerkel placée en quarantaine après un contact vendredi avec un médecin contrôlé positif. #AFP #COVIDー19 #Coronavid19 #Allemagne pic.twitter.com/x3kjVewMgb
— Jalil Mehnane (@Jalil_mehnane) March 22, 2020