«Որևէ քաղաքական բաղադրիչ չկա այստեղ և հիշեցնեմ, թե ինչ աշխատանքներ էին կատարում կոնկրետ ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ուղղված էր ականազերծման աշխատանքներին, որը սկսվել է 2000թվականից և այն ունեցել է կոնկրետ նպատակ և ժամկետ։ Դեռևս 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին ամերիկյան կառավարությունը, նաև դեսպանատունը տեղյակ են պահել, որ ծրագրի ժամկետները մոտենում են ավարտին, և քանի որ իրենց գնահատմամբ՝ ականազերծման աշխատանքները 90 տոկոսով ավարտին են հասցված, այդ պատճառով ԱՄՆ կառավարությունն այդ ծավալով աշխատանքները չի շարունակելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱՄՆ կառավարության՝ Արցախին տրվող օգնության դադարեցմանը։