Friday, 29 03 2024
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

Այդ օգնության շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել. Ստեփանակերտն ափսոսում է ԱՄՆ օգնության կրճատման համար

ԱՄՆ կառավարությունը, ըստ տեղեկությունների, կրճատել է Արցախին տրամադրվելիք օգնությունը: ԱՄՆ-ը  միակ պետությունն է, Հայաստանից բացի, որ Արցախին տրամադրում էր ուղիղ մարդասիրական օգնություն՝ չճանաչելով Արցախի անկախությունը: Այդ օգնությունն ուղղված էր մարդասիրական ականազերծմանը։

Նշենք, որ ԱՄՆ-ը միակ պետությունն է, որի դաշնային կառույցները ՝ նահանգները, ճանաչել են Արցախի անկախությունը: Դրանց թիվը տարիների ընթացքում դարձավ տասնյակ: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական լոբբիստները ակտիվ աշխատում են ԱՄՆ անվտանգության խորհրդի հետ և լուրջ ֆինանսական միջոցներ են ծախսում Բաքվի շահերը սպասարկելու համար։

Օրեր առաջ պարզվեց, որ ԱՄՆ անվտանգության խորհրդի աշխատակիցներից Ալեքսանդր Վինդմանը Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության կրճատման համար պայքարող հիմնական դերակատարն է եղել։ Վինդմանին, սակայն, Թրամփը ցանկանում է ազատել պաշտոնից՝ իմպիչմենտի շրջանակներում իր դեմ ցուցմունք տալու պատճառով։

Սակայն ադրբեջանցիները շարունակում են իրենց ակտիվությունը, և Արցախի օգնության կրճատումը շարունակում է մնալ վարչակազմի առաջնահերթությունների ցանկում։ Այո, կրճատվում են արտաքին հատկացումները բոլորի համար, բայց արդյոք  դա ենթադրո՞ւմ էր, որ ՀՀ իշխանությունները պետք է պայքարը թողնեին բացարձակապես լոբբիստներին։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերություններում կա բաց, անհրաժեշտ է  երկկողմ հարաբեությունների ջերմացում: «Սա պարբերաբար իրականացվող քաղաքականություն է Ադրբեջանի կողմից, ամեն տարվա աշխատանք։ Հայաստանի կողմից էլ ավելի շատ դեմոկրատների հետ շփումը տվեց այ այսպիսի արդյունք։ Բայց կրճատելը մի հարց է, փոփոխելը՝ այլ, վերացնելն էլ՝ բոլորովին այլ։ Ու այստեղ ունենք լուրջ աշխատանք տանելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Պողոսյանի՝ այժմ պետք է հայկական  լոբբին փորձի ակտիվանալ, նաև՝ դիվանագետները. «Այս խնդիրները պետք է փորձենք Կոնգրեսում բարձրաձայնել, իսկ դիվանագետներն էլ պետք է հասկացնեն՝ այն ծրագրերը, որոնք միակողմանի են լինելու, չեն նպաստելու արցախահայության կյանքի բարելավմանը, կյանք չեն ունենալու։ Ադմինիստրացիան պետք է ընկալի, որ կան ծրագրեր, որոնք Հայաստանի համար անընդունելի ու անթույլատրելի կլինեն։ Այս օրերին գրվեց, որ այդ գումարը հատկացվելու է միակողմանիորեն խաղաղության ապահովմանը։ Ինչպես հիմա միասնական պայքարում ենք կորոնավիրուսի աղետի դեմ, այնպես էլ միասնական մեր ազգային շահերը պետք է կարողանանք պաշտպանել։ Հիմա էլ պետք է հստակ ասենք՝ եթե միակողմանի ծրագիր է լինելու, դուք դրան աջակցություն չեք ունենալու։ Նաև ադմինիստրացիան պետք է հասկանա, որ առանց հայկական շահերը հաշվի առնելու չի կարողանա ծրագրային փոփոխություններ իրականացնել՝ մանավանդ այն հարցերում, որոնք Արցախի ու Հայաստանի շահերին են վերաբերում»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կա աշխատանքի բաժին, որ պետք է լոբբիստներն անեն, բայց կա նաև հսկայական բաժին, որը մեր դիվանագիտության աշխատանքն է. «Մեր դիվանագետներն էլ կարող են ասել՝ եթե նույնիսկ կրճատելու եք, դա մի հետևանք է, իսկ եթե փորձելու եք այդ գումարը տրամադրել միակողմանի ծրագրերի լուծմանը, ապա հայկական կողմը դա չի ընդունի։ Հաշվի առնենք նաև այն զարգացումները, որոնք Մյունխենից հետո տեղի ունեցան։ Ադրբեջանն ամեն օր առիթ էր ման գալիս, որ հայատյացությունը տարածի, ու մենք այդ ամենը գիտակցելով պետք է հստակեցնենք՝ անթույլատրելի է այսօրվա դրությամբ ծրագրային նման փոփոխությունը»։

Թևան Պողոսյանն ուշագրավ է համարում օրերս խորհրդարանում վարչապետի անդրադարձը՝ սահմանային միջադեպերի հետ կապված. «Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Ազգային ժողովում հարց հնչեց Արցախի հետ կապված խնդիրների շուրջ։ Վարչապետն էլ մի հետաքրքիր նախադասություն հնչեցրեց, որին մեծ ուշադրություն չդարձվեց։ Ձևակերպումը հետաքրքիր էր. ասաց՝ այո, սահմաններում կա լարվածություն, և պետք է գիտակցենք, որ պետք է ձևավորվեն գործուն մեխանիզմներ, որ սադրանքներ թույլ չտան։ Գործուն մեխանիզմների մասին խոսվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։ Ես պատկերացնում եմ, որ պետք է խոսակցություն գնա նաև սանկցիաների մասին, որովհետև եթե մի կողմը խախտում է անում, պետք է իմանա, թե ինչ հետևանքներ կլինեն խախտման պատճառով»։

Պողոսյանն ընդգծեց՝ ամերիկյան կողմին պետք է հարցադրում անենք՝ արդյոք այս գործողություններով նպաստո՞ւմ եք առաջընթացին: «Փոխանակ մտածենք, թե ինչպես Արցախը բերենք բանակցությունների սեղանի շուրջ, ճնշում ենք գործադրում փաստորեն՝ հումանիտար օգնության բաժինը կրճատում ու քննարկում այնպիսի թեմաներ, որոնք առհասարակ անթույլատրելի են ու միակողմանի։ Գումար եք տրամադրում, որ ադրբեջանական հասարակությանը պատրաստեք խաղաղությա՞ն։ Սա անհասկանալի է, ու Հայաստանն այստեղ լուրջ աշխատանք ունի իրականացնելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Այս տեղեկությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ին այս տարիների ընթացքում ականազերծման աշխատանքներին ուղղված օգնության համար։ Ասաց՝ իր ափսոսանքն է հայտնում, որ այն կրճատվելու է, հազարավոր կյանքեր են փրկվել այդ օգնության շնորհիվ, և Արցախն այժմ ստիպված է այլ տեղերից միջոցներ հայթայթել։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ այս գումարն ուղղվելու է Ադրբեջանի հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն, Բաբայանն արձագանքեց. «Ադրբեջանին պետք է օգնել, որ խաղաղությանը նախապատրաստվի, որովհետև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանում նացիստական գաղափարախոսությունն է, հայատյացությունը։ Իսկ առանց այդ գաղափարախոսությունն արմատախիլ անելու հնարավոր չէ ակնկալել նորմալ քաղաքականություն այդ երկրի կողմից։ Մի երկրում, որտեղ Սաֆարովն է հերոսացվում, ահաբեկիչներն ու մարդասպանները դառնում են ազգի հերոսներ, այդ երկիրը հիվանդ է։ Տարիներ են պետք, որպեսզի այդ երկիրը «վերակենդանանա»։ Եթե այդ օգնությունը նպատակային լինի՝ շատ գոհ կլինենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում